Անցակետ «Զվարթնոց»

Պատերազմից հետո․ միգրացիա Արցախից

Episode Summary

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից կես տարի անց, թեև ոչ բոլորի համար և ոչ նույն կերպ, բայց կյանքը շարունակվում է։ Շուշիում, Հադրութում և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում իրենց ունեցվածքը թողած արցախցիները ապրում են հիշողություններով ու հույսով։ Հայրենի տները կորցրած մարդիկ կեցության նոր տեղ են փնտրում՝ վերսկսելու իրենց կյանքը ու դեռ չեն գտնում։ Անցակետ «Զվարթնոցի» այս էպիզոդը պատերազմից հետո Արցախից միգրացիայի մասին է։